Բանտից մինչև իշխանnւթյnւն. «Ամենագեղեցիկ hանցագnրծը» նշանվել է միլիարդատիրnջ դստեր հետ և ընթրnւմ է Մոնակnյի իշխանի hետ (լուսանկարներ)
LifeԴեռևս երեք տարի առաջ «ամենագեղեցիկ հանցագործ» մականուն ստացած Ջերեմի Միքսը պատիժ էր կրում Կալիֆոռնիայի բանտերից մեկում՝ անօրինական զենք պահելու համար: Նրա լուսանկարները տարածվել ու հետաքրքրություն առաջացրել մոդելային գործակալություններում։
Այսօր, նա բազմաթիվ նորաձևության ապրանքանիշերի գովազդային դեմքն է, ամենահեղինակավոր ցուցադրություններին մասնակցող մոդել, ցանկալի հյուր տարբեր միջոցառումներին և մոլորակի ամենահարուստ ժառանգորդուհիներից մեկի փեսացուն
Ինչպես գրում է Комсомольская правда-ն, Ջերեմին և նրա հարսնացու Քլոյա Գրինը, ով բրիտանացի գործարար Ֆիլիպ Գրինի դուստրն է, առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը՝ մասնակցելով Մոնտե Կառլոյում անցկացվող բարեգործական երեկոյին: Ի դեպ, նշվում է, որ Գրինի կարողությունը կազմում է 5.4 մլրդ դոլար:
Երեկույթին ներկա են գտնվել նաև հոլիվուդյան աստղեր՝ Լեոնարդո ԴիԿապրիոյի գլխավորությամբ, իսկ գլխավոր հյուրերը Մոնակոյի իշխան Ալբերն ու նրա կինը՝ արքայադուստր Շառլինն էին:
33-ամյա Ջերեմին և 26-ամյա Քլոյան Մոնակո են ժամանել հսկայական նավով:



