Կատալոնիայում բախումներից տուժածների թիվը գերազանցել է 800-ը
HeaderԿատալոնիայում հանրաքվեի ժամանակ բախումների հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 800-ը։ Կատալոնական իշխանությունների տվյալներով, վիրավորվել է 844 մարդ, հաղորդում է Reuters-ը։ Իր հերթին Իսպանիայի ՆԳՆ-ն հայտնում է տուժած 33 ոստիկանների մասին։
Մոտ երեք մլն մարդ է եկել մասնակցելու Կատալոնիայի անկախության հանրաքվեին, բայց ոչ բոլորն էլ կարողացել քվեարկել։ Նման տվյալներ ներկայացրել է Naciodigital թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին ։