Խոշոր հրդեհ անասնագոմի տանիքում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 29-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտակայքում, անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել (ներսում կա պահեստավորած անասնակեր):
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:45-ին, մարվել՝ 01:09-ին: Այրվել է 1300 հակ պահեստավորած անասնակեր: