Լավրով. Մոսկվան հույս ունի, որ Վաշինգթոնը պրագմատիկ կգտնվի
HeaderՄոսկվան հույս ունի, որ Վաշինգթոնը պրագմատիկ կգտնվի, Ռուսաստանն ու ԱՄՆ–ը պետք է համատեղ շատ հարցեր լուծեն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք իրատեսորեն ենք մոտենում ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին։ Հասկանում ենք, որ այս փուլը պետք է ինչ–որ պահի ավարտվի։ Ես վստահ եմ, որ ամերիկացի ժողովրդի իմաստությունն ու պրագմատիզմը կհաղթեն։ Մենք շատ խնդիրներ ունենք, որոնք անհրաժեշտ է լուծել համատեղ։ Դրանում շահագրգռված են ոչ միայն մեր երկրները, այլ նաեւ ամբողջ միջազգային հանրությունը»,– ասել է Լավրովը ամերիկացի փորձագետների խմբի հետ հանդիպման ժամանակ։
«Սիրիայի հարցով մեր համագործակցությունն, իհարկե, առանց խնդիրների չէ, քանի որ մենք ամեն բան չէ, որ միանման ենք ընդունում։ Սակայն սա օրինակ է, թե ինչպես կարելի է տարաձայնությունները մի կողմ թողնել եւ կենտրոնանալ ընդհանուր տեսլականի վրա»,– հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։