Հայտնիները` Գեորգի Հարությունյանի հարսանիքին
LifeԴիզայներ Գեորգի Հարությունյանը, որը հանդիսանում է երգիչ Մհերի պրոդյուսերը, երեկ ամուսնացել է։ Նա և ընտրյալը` Հասմիկը, միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Սաղմոսավանքում։ Այնուհետև խնջույքը շարունակվել է ռեստորանում։ Գեորգիի հարսանիքին ներկա են եղել շոու բիզնեսի հայտնի դեմքերից շատերը` Մհերը, Արամեն և Աննա Թովմասյանը, Արամ MP3-ն, սոնան, Սյոմա Կոդաբաշյանը, Անդրեն, Լուիզա Ներսիսյանը, Արմինե Գրիգորյանը, Անչոկը, Արփին, Մհերը, Գրիշա Աղախանյանը և Շողեր Թովմասյանը, Արայիկ Գաբաջյանը, Սոֆյա Դիլանյանը, Գայա Արզումանյանը, Ավետ Բարսեղյանը և այլք: Այժմ զույգը մեկնել է մեղրամսի։