Վթար Արարատում. «Օպելը» գլխիվայր շրջվել է. վարորդի հայրը փորձել է մեքենան «թռցնել» դեպքի վայրից (ֆոտո)
ՀասարակությունԱրարատի մարզում, սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշեն-Այնթապ ավտոճանապարհին 30-ամյա Գարիկ Է.-ն իր վարած Opel մակնիշի 32 SL 209 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները երկար ժամանակ փնտրում էին վթարված մեքենան, սակայն որոշ ժամանակ անց այն նկատեցին քարշակի վրա ու պարզվեց, որ վարորդի հայրը որոշել է մեքենան տուն տանել եւ հեռացնել դեպքի վայրից:
Պարզվել է նաեւ, որ ավտովթարը տեղի է ունեցել Արարատի մարզում՝ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի 3 կմ հատվածում:
Ավտոմեքենան տեղափոխվել է Մասիսի ոստիկանություն: