Գերմանիայի ԶՈՒ–ն ավարտել է իր զորակազմը Թուրքիայի Ինջիրլիք բազայից դուրս բերելու գործընթացը
HeaderԳերմանիայի ԶՈՒ–ն ավարտել է իր զորակազմը Թուրքիայի Ինջիրլիք ՌՕՈւ բազայից դուրս բերելու գործընթացը։ Այս մասին հայտնում է DW—ն՝ վկայակոչելով Գերմանիայի ՊՆ ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ Գերմանիայի ռազմական քանակակազմը Հորդանանի Ալ Ասրակ ռազմաբազայից դուրս կբերվի այս տարվա հոկտեմբերին։ Այդտեղից բունդեսվերը կշարունակի աջակցել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին։
Ընդհանուր առմամբ Ինջիրլիք ավիաբազայում գտնվում էր մոտ 260 գերմանացի զինվոր եւ սպա, «Տորնադո» տեսակի 6 հետախույզ օդանավ եւ մեկ թռչող տանկեր։
Բազայից հեռանալու ֆորմալ առիթը Թուրքիայի կառավարության կողմից գերմանացի պատգամավորների մուտքը բազա արգելելն է եղել։