Կաշառքի գործով բժիշկ է կալանավորվել
ՀասարակությունՔննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակում բժիշկ է կալանավորվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ կհրապարակվեն առաջիկայում:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար: