Դոլարը մի փոքր արժեւորվել է , իսկ եվրոն շարունակում է շեշտակի անկումը
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է 478.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 643.92 դրամ (նվազել է 2.28 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 564.85 դրամ (նվազել է 3.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Նշենք, որ նախօրեին եվրոն արժեզրկվել էր ավելի քան 5 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 260.74 դրամ, ոսկի՝ 19,893.98 դրամ, պլատին՝ 14,365.82 դրամ։
Սեպտեմբերի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: