Հենրիխ Մխիթարյանը չի լքի «Բորուսիա»-ն
ՍպորտPanARMENIAN.Net-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի»կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հաստատել են թիմում մնալու իրենց որոշումը: Այս մասին գրում է Transfermarkt-ը:
«Դորտմունդում մնալու որոշումն իմն է, շատ նպատակներ ունեմ, ուստի մտադիր եմ ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ լավ ֆուտբոլիստ եմ», - ասել է Մխիթարյանը:
Վերջին շրջանում իտալական լրատվամիջոցները հաճախ էին անդրադառնում Մխիթարյանին, շրջանառվում էին ֆուտբոլիստի` «Յուվենտուս» կամ «Ռոմա» տեղափոխվելու մասին լուրեր: Ըստ բրիտանական տրանսֆերային ընկերության 2015-ի տվյալների՝ Հայաստանի ազգային հավաքականում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Մխիթարյանը (18,48 մլն ֆունտ ստեռլինգ): Ի դեպ, այն նվազել է. 2013 -ին Մխիթարյանի տրանսֆերը կազմում էր մոտ 24,2 մլն ֆունտ: Օբամեյանգի տրանսֆերային արժեքը €19.000.000 է 2015-ի փետրվարի 4-ի դրությամբ։
2013-ի հուլիսին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ, գործարքի գինը կազմեց 25 մլն եվրո։ Մինչև այդ երկար ժամանակ «Լիվերպուլն» էր փորձում իրականացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, բայց ակումբները չկարողացան համաձայնության գալ։