Վթար Թաիրով գյուղում. Երկու վիրավոր
Ուշադրության կենտրոնումՍեպտեմբերի 21-ին, ժամը 05:05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի արագաչափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» 34 MQ 725 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Ռ. Մ.) բախվել է կայանած «ԳԱԶել» մակնիշի 35 DR 257 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1983թ. ծնված Ս. Ղ.): «Opel Astra G» ավտոմեքենայի ուղեւորներ Հ. Տեր-Ղ.-ը եւ Ա. Տեր-Ղ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղի ուժերով հոսպիտալացվել են Նաիրի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: