Անկախության տոնին քաղաքական վերնախավն այցելել է Եռաբլուր (Ֆոտո)
ՀասարակությունԱնկախության տոնի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին քաղաքական վերնախավը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անկախության համար զոհվածների հիշատակին։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե «Եռաբլուրում» են Հայաստանի եւ Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները, ԱԺ նախագահ Արար Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նախարարներ, պաշտոնյաներ։
Նրանք ծաղիկներ են դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։