ԵՄ-ն ջանքեր կգործադրի Իրանի հարցով համաձայնագիրը պահպանելու համար. Մոգերինի
HeaderԵՄ-ն առավելագույն ջանքեր կգործադրի Իրանի հարցով համաձայնագիրը պահպանելու համար: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Որպես ԵՄ ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ մենք՝ եվրոպացիներս, ամեն ինչ կանենք, որպեսզի համաձայնագիրը պահպանենք»,- ասել է նա ՄԱԿ ԳԱ շրջանակում «վեցյակի» եւ Իրանի նախարարների հանդիպման արդյունքներով: Բանակցությունները գրեթե 2 ժամ են տեւել: