Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Life«Տաշիր» ընկերությունների սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի կինը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը։
Նա լուսանկարներ է հրապարակել Instagram–ի իր էջում։
Կարենի և Լիլիթի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 16–ին Մոսկվայում։
Հարսանեկան շքեղ արարողությանը ելույթ են ունեցել շոու–բիզնեսի աստղեր, մասնավորապես` Ֆիլիպ Կիրկորովը, Ալլա Պուգաչովան, Նիկոլայ Բասկովը, «Լենինգրադ» խումբը, Վերա Բրեժնևան, Էռոս Ռամազոտին և այլք։ Արարողությունը վարել են Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը։
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–0–