Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին
HeaderՍեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Նյու Յորքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։