Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


Հայ աuտղերն ու աuտղային մայրիկները. աuեu քnւյրեր լինեն . ֆոտոշարք

Life

Ցույց տվեք մի կնոջ, որը չի ցանկանում երիտասարդ երևալ: Բարեբախտաբար, վերջին բժշկա-կոսմետիկական նորամուծություններն այդ առումով լայն հնարավորություններ են ընձեռում, սակայն պատահում է նաև, երբ, ասենք, մայրն իր բնատուր հմայքով ու թարմությամբ ամենևին չի զիջում դստերը: Մայրության և գեղեցկության տոնի նախօրեին ներկայացնում ենք մի շարք ճանաչված կանանց և աղջիկների, որոնք իրենց մայրերին վստահորեն կարող են իբրև քույր ներկայանալ:


Իրոք որ, անվանի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին նայելով` դժվար է հավատալ, որ նա արդեն բոլորել է 60-ամյակը: Չես ասի նաև, որ նրա և ավագ դստեր` երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի միջև տարիքային տարբերությունը 21 տարի է: «Մենք ասես ընկերուհիներ լինենք: Դրա հետ մեկտեղ մայրս եղել և մնում է կանացիության, ազնվականության, իմաստության չափանիշ: Մինչ օրս նրա թանկ խորհուրդներով եմ ապրում, որոնք առաջին հերթին ձևավորեցին ինձ որպես մարդու, որպես արժանապատիվ հայի»,- ասում է դուստրը:

Տիկին Արաքսից դուստրը նաև սովորել է լավ մայր լինել: «Նուրբ ու երբեմն ոչ երկրային թվացող մայրս անչափ ուժեղ ու լավատես էր,- ասում է Շուշանը, ապա, հիշելով 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, շարունակում,- առավոտները վաղ արթնանում էր, վառում վառարանը, նախաճաշ պատրաստում, տաք ջրով լցնում թերմոսները, տաքացնում շալերը, որ արթնանալուն պես բոլորիս փաթաթի, որ չմրսենք: Մեզնից բացի հոգ էր տանում նաև տատիս մասին, որին բերել էր մեզ մոտ: Մայրս երգով, կատակներով արթնացնում էր բոլորիս ու վազում կոնսերվատորիա` դասավանդելու, կամ օպերային թատրոն` փորձի: Ու երբ երեկոյան փայլում էր բեմում, թեև, ցավոք, քիչ ներկայացումներում էր երգում, երբեք չէիր ասի, թե այս նուրբ, փխրուն էակն ի՜նչ գերբնական ուժ ունի»,- ասում է դուստրը:


Սերիալային դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ուրախ է, որ մորից` Ռիտա Տեր-Կարապետյանից, արտաքին ինչ-ինչ տվյալներ է ժառանգել` կազմվածքը, ճակատը, շրթունքները… «Հուսով եմ` նաև նրա նման երկար երիտասարդ կմնամ»,- ժպտում է դուստրը: Ի դեպ, շատերը, տեսնելով Ալինային մոր ընկերակցությամբ ու լսելով նրանց ազգակցական կապի մասին, տարակուսում են` չի՛ կարող պատահել… Հաճախ էլ հարցնում են` քույրե՞ր եք… Վերջերս, հոգնելով այդ հարցին պատասխանելուց, լուրջ դեմքով ասացի` ո՛չ, ես նրա մայրն եմ»,- ժպտում է Ալինան:

 

Նշենք, որ տիկին Ռիտան դստերից ընդամենը 19 տարով է մեծ: «Նա իմ ամենամտերիմ ընկերուհին է, ում հետ անմնացորդ կիսվում եմ: Նաև խորհրդակցում եմ որևէ նոր զգեստ հագնելիս և ընդհանրապես տեսքիս վերաբերյալ: Ի դեպ, այդ առումով նա ինձնից էլ քմահաճ է: Նաև նուրբ ճաշակ ունի. մասնագիտությամբ երաժիշտ և պարուհի է, թեև այժմ մատնահարդար է աշխատում»,- ասում է դերասանուհին:

 

Մոր արժանիքներից Ալինան նշում է նաև հնարամտությունն ու հումորը: «Հիշում եմ` երբ դեռ փոքր էի, կույր աղիի վիրահատությունից հետո նա էր ինձ հիվանդանոցում խնամում: Ու երբ պետքարան ուզեցի, նա ձեռքս բռնած ուղեկցեց դեպի մոտակա սանհանգույցը, որը, ինչպես պարզվեց, տղամարդկանց էր: Ասացի` չեմ մտնի` դռան վրա տաբատով մարդ է նկարված: Մայրս էլ, իրեն չկորցնելով, ասաց. «Ոչինչ, մենք էլ ենք տաբատ հագնում»: Ապա խոստովանեց` ես արդեն երկու օր է` այստեղ եմ մտնում… Այնքան ծիծաղեցի, քիչ էր մնում կարերս բացվեին»,- կրկին ծիծաղելով պատմեց Ալինան:

 


Հաղորդավարուհի և դերասանուհի Դիանա Մալենկոյի և նրա մոր` Գայանե Աթաբեկովա-Մալենկոյի միջև տարիքային տարբերությունը 24 տարի է: «Այնուամենայնիվ, երբ ես ու քույրս մորս հետ քայլում ենք փողոցում, ասես 3 քույր լինենք: Բացի այդ, ավելի շատ մեզ միավորում են ընկերական, քան ծնող ու դուստր հարաբերությունները: Ես մորիցս գաղտնիքներ չունեմ, նա իմ օգնականն է թե՛ կենցաղում, թե՛ ընդհանրապես կյանքում: Մայրս (մասնագիտությամբ համակարգչային մոնտաժող է — հեղ.) ինձ անընդհատ խորհուրդ է տալիս, որ չսպառեմ ինձ և հետևեմ առողջությանս: Ցավոք, վերջին խորհրդին այնքան էլ չի հաջողվում հետևել, բայց մնացած բոլոր հարցերում հետևողական եմ»,- ասում է Դիանան:

 

Հաղորդավարուհու խոսքով` տնեցիները մայրիկին «երկաթե լեդի» են անվանում, ընդ որում, նա այդպիսին է բառի բուն իմաստով: «Չնայած նուրբ արտաքինին` չգիտես ինչպես նրան անընդհատ «հաջողվում» է երկաթե իրեր կոտրել` խոհանոցի պարագաներ, կենցաղային սարքավորումներ… Իսկ երբ մի անգամ նա ոչ միտումնավոր երկաթե դուռը կոտրելով բացեց, հայրս եզրակացրեց. «Գայանեից պետք է զգուշանալ…»,- ժպտում  է Դիանան:

Թեև սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանին իր մորից` Նատալի Կոռնիենկոյից, հարյուրավոր կիլոմետրեր են բաժանում, սակայն դա չի խանգարում նրանց շարունակել մտերմությունը, որը բնորոշ է ոչ միայն մորն ու դստերը, այլև ընկերուհիներին կամ հարազատ քույրերին: «Մայրս ապրում է Ուկրաինայում (մասնագիտությամբ նկարչուհի է — հեղ.), բայց մտքով և հոգով միշտ միասին ենք` ես ամեն հարցով կիսվում եմ նրա հետ, նա իմ խորհրդատուն է և, իհարկե, պահապան հրեշտակը»,- ասում է Լիկան: Միակ բանը, որի համար մայրս մինչ օրս կշտամբում է դստերը, նրանց բաժանումն է: «Թեև մեծ դժվարությամբ, բայց ես ընտրեցի ծնողներիցս առանձին ապրելը (Լիկայի հայրն էլ ապրում է Սոչիում- հեղ.)` Հայաստանից հեռու չեմ կարող լինել: Միևնույն ժամանակ մեր բաժանումն աննկարագրելի ցավ է երկուսիս համար: «Հարազատ թշնամի» սերիալն ավարտվելուն պես մեկնելու եմ մորս մոտ և երկար ժամանակ նրա հետ եմ լինելու»,- ասում է Լիկան:

Մոր ու դստեր տարիքային տարբերությունը 19 տարի է: Լիկայի խոսքով` երբ Երևանում իր ծանոթներն առաջին անգամ տեսնում են նրա լուսանկարները, չեն հավատում, որ իր մայրն է: Բնականաբար, դերասանուհին իր արտաքին առանձնահատկությունների համար էլ մորն է պարտական: «Իհարկե, ուկրաինական գեներն իրենց գործն արել են, բայց, պետք է ասեմ, որ հայրս էլ շատ գեղեցիկ տղամարդ է»,- ասում է Լիկան:

Սերիալային դերասանուհի Տաթևիկ Ադումյանին մայրը` Մոնիկա Կարապետյանը, լույս աշխարհ է բերել 18 տարեկանում: «Նա հրաշալի մայր է` ժամանակին էական ձեռքբերումներ գրանցելով պարարվեստում (նա բալետի պարուհի էր, միջազգային մրցույթների դափնեկիր — հեղ.), թողել է բեմը և ամբողջապես նվիրվել իր երեխաների դաստիարակությանը,- ասում է դուստրը: — Իսկ այսօր ոչ միայն հրաշալի ծնող է, այլև իմ ամենամտերիմ ընկերուհին. մենք միմյանց մասին գիտենք ամեն ինչ»:
Դերասանուհին չի թաքցնում` այն ամենին, ինչին հասել է, նաև մոր շնորհիվ է:  Տաթևիկի խոսքով` մայրն իր առաջին քննադատն է և առաջին ոգևորողը: «Միշտ հետևում եմ մորս խորհուրդներին, ինչի շնորհիվ էլ ամեն բան հաջողում եմ: Իսկ ամենից շատ գնահատում եմ այս խորհուրդը` միշտ առաջ գնա և ինչ էլ լինի կյանքում, չկոտրվես»,- ասում  է դերասանուհին:

 

Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա
Ամենադիտված