Ֆիլիպիններում առնվազն 31 մարդ Է զոհվել կոշիկի ֆաբրիկայում բռնկած հրդեհի հետեւանքով
ՄիջազգայինՖիլիպիններում 31 մարդ Է զոհվել մայրաքաղաք Մանիլայի կոշիկի արտադրության ֆաբրիկայում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին մայիսի 13-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածների մասին, բանվորների ազգականները հայտարարել Էին, որ կորել Է 63 մարդ:
Հրդեհը բռնկել Է տեղական ժամանակով ժամը մոտ 12:00-ին: Ձեռնարկության աշխատողներից մեկի ասելով՝ հրդեհի պատճառ Է դարձել եռակցման սարքավորման պայթյունը: Իր հերթին, Մանիլայի քաղաքագլուխն ասել Է, որ բռնկման հավանական պատճառ են դարձել շենքի գլխավոր մուտքի մոտ եռակցման աշխատանքներ կատարելիս տարածված կայծերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: