Ռուսաստանի ՕՏՈւ-ն Եփրատի վրա ոչնչացրել է ԻՊ նավախումբը
ՄիջազգայինՌուսաստանի օդատիեզերական ուժերի օդանավերը Եփրատի վրա ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նավախումբը եւ առափնյա ենթակառուցվածքը, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը:
Ոչնչացվել են մոտորանավեր ու բեռնանավեր, որոնք գրոհայիններն օգտագործել են օժանդակ ուժեր եւ ռազմամթերք տեղափոխելու համար: Օդից հարվածներից եւ հրետանային նախապատրաստումից հետո Սիրիայի կառավարական բանակի հատուկ նշանակության ջոկատները գետանցում են կատարել եւ ամրացել արեւելյան ափին: