Սերժ Սարգսյանը շախմատիստներին խորհուրդ է տալիս մեկնել Բաքու
ՍպորտՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շախմատի միջազգային օրվա կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որը ինպես հայտնի է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
Ինչպես տեղեկացնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նրանք քննարկել են հայ շախմատիստների մասնակցության հարցը այս տարվա սեպտեմբերին Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում:
Սերժ Սարգսյանը Կիրսան Իլյումժինովին ասել է, որ արդեն հանդիպել է աշխարհի գավաթի ուղեգիր նվաճած Լեւոն Արոնյանի, Հրանտ Մելքումյանի, Գաբրիել Սարգսյանի եւ Սամվել Տեր-Սահակյանի հետ եւ խորհուրդ տվել մասնակցել մրցաշարին:
Արժե հիշեցնել, որ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան այս տարի բոյկոտեց ապրիլին Ծաղկաձորում կայացած տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը` հրաժարվելով թիմ ուղարկել Հայաստան: