Նավակներ շերտավոր խմորից
Ուշադրության կենտրոնումՀամեղ և հագեցնող ուտեստ սիրված մթերքներից` նավակներ շերտավոր խմորից:
Անհրաժեշտ մթերքները.
1. 1կգ. կարտոֆիլ
2. 400գր. միս ( տավարի, խոզի, հավի)
3. 1 սոխ
4. 150գր. մարինացված վարունգ
5. 500գր. շերտավոր խմոր
6. 1 ձու
7. 50գր. պինդ պանիր
Պատրաստման եղանակը.
1. Եփել կարտոֆիլը և խյուս պատրաստել:

2. Կտրատել միսը և սոխը, տապակել թավայի մեջ:

3. Կտրատել մարինացված վարունգը:

4. Գրտնակել շերտավոր խմորը, բաժանել ուղղանկյունաձև մասերի, կենտրոնում դնել խյուսը, միսը,վարունգը, կողքերից ճեղքեր անել:

5. Յուրաքաչյուր կողմից խմորն այնպես ծալեք, որ ճեղքերը լինեն կենտրոնում:

6. Սեղմեք ծայրերը, դասավորեք թիթեղի վրա, տեղադրեք 180 աստիճան տաքացված ջեռոցում, թխեք 25 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց PressMedia.am-ը :