Փաստաբանը հանցակից է եղել առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելո՞ւն
ՀասարակությունՓաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին NEWS.am-ին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- ասաց նա:
Առաջադրված մեղադրանքից ենթադրվում է, որ Գալոյանը հանցակից է եղել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն: NEWS.am-ի տեղեկություններով, գործը քննվում է Հատուկ Քննչական ծառայությունում, այն վերաբերում է ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քննվող քրգործի: