Չինաստանում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
HeaderՉինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ «ՌԻԱ Նովոստի»–ի հաղորդմամբ՝ 5.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Սինցզյան Ույգուրյան ինքնավար մարզում։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18.11–ին։ Երկրաշարժի օջախը 6 կմ խորության վրա է եղել։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։