Աֆղանստանում հարսանիքի ժամանակ 20 մարդ է զոհվել
ՀասարակությունԱֆղանստանում հարսանիքի ժամանակ վիճաբանույթուն է սկսվել, որի պատճառով 20 մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է «Синьхуа»-ն՝ հղում տալով տեղի ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքից 160 կմ հեռավորության վրա: Շրջանի ոստիկանապետ Գյուլիստան Խանի խոսքով՝ հարսանիքի ընթացքում զինված մարդկանց միջև հակամարտություն է սկսվել և նրանք սկսել են կրակել միմյանց:
20 մարդ մահացել է,10-ը՝ վիրավորվել:
Պաշտոնյան նշել է. որ նրանք բոլորը տեղացիներ են եղել: Միջադեպի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել: