Մոսկվայում տղամարդը մահացել է կայծակի հարվածից
Ուշադրության կենտրոնումՄոսկվայի արևմուտքում կայծակի հարվածից մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմինների տարածած հաղորդագրությանը:
«Դեպքը պատահել է Սեմուն գետի մոտակայքում,որտեղ բանվորներն անձրևից պաշտպանվելիս են եղել ծառի տակ: Կայծակը ծառից փոխանցվել է տղամարդուն, ով տեղում մահացել է»,-հաղորդել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն տեղը կայծակից տուժել էր նաև մի կին, ով էլեկտրաշոկի էր ենթարկվել հարվածից: