Սյունիքի մարզպետն ականատես եղավ, թե ինչպես են դիմակավորված ոստիկանները իր տղային ձեռնաշղթայված տեղափոխում տեղից-տեղ. Shamshyan.com
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկջոկատայինները դիմակավորված ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Սյունիքի մարզպետ, «Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Խաչատրյանը քննչական կոմիտեի շենք բերվեց ձեռնաշղթայված, որտեղ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, քննչական գործողություններ են կատարվելու:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քննչական կոմիտեի շենքի դիմաց էր գտնվում նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մանրամասները՝ այստեղ: