«Սեւան» ՔԿՀ-ում կանխել են թմրանյութը նետելու փորձը
ՀասարակությունՍեպտեմբերի 15-ին` ժամը 08:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում կանխվել է արտանետման փորձ: Անհայտ անձը արտանետել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի զննությամբ հայտնաբերվել է 0,4 գրամ ընդհանուր քաշով մեկ սպիտակ դեղահաբ, 46 հատ դեղապատիճ, 27 գրամ սեւ եւ 4 գրամ կանեփանման զանգվածներ:
Հայտնաբերվածն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: