Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Ես երջանիկ եմ, քանի nր կnղքիu ունեմ սիրnղ ինձ գնահատnղ ամուսին Արմինե Պողոսյան

Life

Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը յոթ ամիս ԱՄՆ-ում բնակվելուց հետո այժմ Երեւանում է: Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է ամերիկյան կյանքի եւ նորակազմ ընտանիքի մասին: Հայ hայտնիների ոճային փnփոխnւթյունները. Լուuինե Աղաբեկյան

— Ի սկզբանե նախատեսված չէր, որ այդքան երկար պետք է այնտեղ մնայինք. մենք մեկնել էինք ամուսնուս հարազատներին տեսակցելու, սակայն այնտեղ ամուսինս առողջական խնդիրներ ունեցավ, վիրահատվեց, ինչն էլ պատճառ դարձավ, որ ավելի երկար մնանք: Բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե ԱՄՆ եմ տեղափոխվել ապրելու, ասեմ, որ ես այստեղ եմ ապրում, իսկ Միացյալ նահանգներ երբեմն-երբեմն մեկնում ենք ամուսնուս հետ, քանի որ նա այստեղ ոչ մեկ չունի: Հոկտեմբերի վերջին մենք կրկին կմեկնենք ԱՄՆ, որովհետեւ թղթաբանական խնդիրներ ունեմ, պետք է կարգավորվենք այդ հարցերը: Հույս ունեմ, որ մեկնելուց երեք ամիս հետո շուտ կվերադառնանք, քանի որ այստեղ ես ընտանիք ու աշխատանք ունեմ, ներկայացումներ կան, որտեղ իմ մասնակցությունը պարտադիր է:


Դժվար չէ՞ր նոր երկրի բարքերին սովորելը, նաեւ մարդկանց մտածելակերպն ընդունելն ու ինտեգրվելը: — Պետք է խոստովանեմ, որ Հայաստանն ինձ համար ամենահոգեհարազատ երկիրն է, ես ինձ միայն այստեղ եմ տեսնում: Հայաստանում ես որպես կին կայացած եմ՝ ունեմ աշխատանք, սիրված եմ, ճանաչված: Ինձ այստեղից այն կողմ չեմ տեսնում, իսկ ԱՄՆ գնում եմ ստիպված, քանի որ ամուսինս է գնում: Այն, ինչ անում ես Հայաստանում, այնտեղ չես կարող անել: Գուցե շատերին տարօրինակ թվա ասածս, բայց ֆիլմեր նկարահանելիս, կամ ներկայացումներ բեմադրելիս այն պրոֆեսիոնալիզմը, որ կա Հայաստանում, այնտեղ միանշանակ չկա: Դրա համար էլ ԱՄՆ-ում ոչինչ չեմ անում ու ոչ էլ հասկանում եմ այնտեղի մարդկանց մտածելակերպը: Չարախոսություն թող չթվա, բայց նրանց մեջ այսպիսի մի մոտեցում կա՝ կազմավորված ստեղծագործական խմբերը նոր մարդկանցով չեն համալրվում, անընդհատ նույն դեմքերով են աշխատում: Երբ Հայաստանից դերասան է գնում ԱՄՆ, ըստ իս, ցանկության դեպքում պետք է հրավերք անեն, այլ ոչ թե սպասեն, որ տվյալ դերասանը գնա եւ ասի, թե եկել եմ, ինձ գործ տվեք: Այս իսկ պատճառով այնտեղ ոչնչով չեմ զբաղվում, պարզապես ամուսնուս հետ վայելում եմ օրերս: Ինչ վերաբերվում է օրենքներին, այ այդ առումով ԱՄՆ-ն հիանալի երկիր է: Այնտեղ դու կարող ես օրենքով ապրել, ինչը բացակայում է մեր երկրում: ԱՄՆ-ում պետությունը քեզ գնահատում է ու տալիս բազում հնարավորություններ ապրելու, աշխատելու, ստեղծագործելու, սովորելու: Ես շատ գնահատում եմ նրանց այդ մոտեցումը, բայց եւ կարծում եմ, որ եթե մեր երկիրը եւս այդպիսին լիներ, ապա Հայաստանից ավելի հրաշք վայր աշխարհում չէր լինի: Մեր ժողովրդին միայն կասեմ, որ շատ բարձր գնահատեն մեր պետությունը,  ու այն չշփոթեն ղեկավարության հետ: Ամեն մեկը պետք է սիրի ու փայփայի իր երկիրը:


-Արմինե, վերջին յոթ ամիսների ընթացքում ի՞նչը կամ ո՞ւմ էիք ամենաշատը կարոտել:

—  Քանի որ այնտեղ ոչնչով չէի զբաղվում, հետեւաբար ամենաշատը կարոտել էի թատրոնը: Կարոտել էի իմ խաղին, ընկերներիս, հարազատներիս: Կարոտել էի թատրոնի ու մեր երկրի օդը: Պատկերացրեք, երբ տեսահոլովակներ էի նայում Երեւանի մասին, սկսում էի արտասվել, կարոտն իսկապես խեղդում էր:


-Նոր առաջարկներ ունե՞ք. մինչ մեկնելը, բացի թատրոնային աշխատանքից, ֆիլմերում կհասցնե՞ք նկարահանվել:

—    Անկեղծ ասաց, երբ ԱՄՆ-ում էի, այստեղից մի քանի առաջարկներ ունեցա, բայց քանի որ վերադարձս ուշացավ, չկարողացա դրանց մասնակցել: Այս պահին նոր հրավերներ չունեմ, բայց շատ ուրախ կլինեմ, եթե հասցնեմ մինչ մեկնելս հետաքրքիր աշխատանքներում ներգրավվել: Իսկ եթե չհասցնեմ այստեղ նկարահանվել, ապա արդեն իսկ մտքեր կան ԱՄՆ-ի իմ լավ ընկերների հետ մինչեւ մարտ ամիս սիթքոմ կամ ներկայացում իրականացնել:


-Արմինե, այստեղի եւ այնտեղի հեռուստադիտողների պահանջները շա՞տ  են տարբեր:

—  Այո, բավականին: Այնտեղի հայ հեռուստադիտողն արդեն հոգնել է այստեղի ֆիլմերի լացուկոծից, անվերջ կրակոցներից ու բռնակալությունից: Մարդիկ ավելի թեթեւ ու հետաքրքիր ֆիլմեր են ուզում դիտել, որոնք մեզ մոտ պակասում են: Ինքս այս առումով շատ բողոքներ եմ այնտեղ լսել: Հայրենիքին միացնող միակ կապը հեռուստատեսություններն են, եթե դրանք հետաքրքիր բաներ ցույց չտան, ապա մարդիկ այլեւս չեն նայի: Շատ կցանկանայի, որ այս խնդիրը որեւէ կերպ բարձրաձայնվեր, ի վերջո, պետք չէ անընդհատ կրիմինալ կյանք ցույց տալ, կարելի է գյուղի կամ քաղաքի կյանքը հետաքրքիր կերպով ներկայացնել եւ դա անել հումորով: Ամերիկյան հեռուստատեսություններում հազվադեպ կարելի է կրիմինալ կադրեր տեսնել, նրանք հետաքրքիր սիթքոմներ ու ֆիլմեր են ցույց տալիս, որոնք մարդկանց  կյանքը թեթեւացնում են:

-Արմինե, նշեցիք, որ այնտեղի մարդիկ շատ են տարբեր իրենց մտածելակերպով: Ձեր ամուսինն էլ հայաստանաբնակ չէ. հետաքրքիր է՝ մտածելակերպի տարբերությունը ինչպե՞ս է հարթվում ընտանիքում:

—   Նա ինձ հանդիպեց այն տարիքում, երբ ես հասուն ու կայացած կին էի: Ես հասկացա, որ նա իմ կյանքի տղամարդն է, քանի որ զգացի, թե ինչպես է ամբողջովին ինձ ընկալում, ըմբռնում, նա կարողացավ ինձ թույլ տալ ազատ ստեղծագործել, մենք մի բառից իրար հասկանում ենք: Այսինքն՝ մենք կարողացանք մեկս մյուսին լրացնել: Նա հումորով մարդ է, նրա հետ շատ հետաքրքիր է, ինչի շնորհիվ էլ նա իմ շրջապատում կարճ ժամանակում սիրվեց: Հիմա միանման ենք մտածում եւ կապ չունի, որ ծնվել է Քեսաբում, ապրել ԱՄՆ-ում: Երեւի թե սա է հենց ճակատագիրը ու ինչպես ասում են՝ ի վերուստ կանխորոշված իմ կեսը: Հիմա հասկանում եմ, որ երեւի պետք է հասնեի այս տարիքին եւ հետո նոր նրան հանդիպեի. Ես հավատում եմ ճակատագրին, ու շնորհակալ եմ Աստծուն ամուսնուս ինձ պարգեւելու համար: Այսօր ես երջանիկ եմ, քանի որ ունեմ կողքիս մեկին, ով ոչ միայն հասկանում ու սիրում, այլեւ գնահատում է ինձ:


Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով
Ամենադիտված