Հարսանիքը ընդհատվեց, երբ փեսացուն խոստովանեց, որ ուրիշին է սիրում. Երբ նա ցույց տվեց, թե ո՞վ է նա՝ բոլոր հյուրերը արտասվեցին
LifeՀարսանյաց հանդեսը դա պարզապես մեծ խնջույք չէ: Այն միմյանց նկատմամբ սիրո արտահայտության միջոց է և հավերժ հավատարմություն պահելու խոստում:
Շատերի կյանքում այդ կարևոր օրը մտածված և ծրագրված է մինչև ամենաչնչին մանրուքները, գրում է GoodInfo-ն:

Մինչդեռ լինում են դեպքեր, որոնք հնարավոր չէ ինչ-որ բան կանխատեսել: Ով գիտի, թե ինչ կարող է պատահել խորանի մոտ:
GoodInfo-ն ներկայացնում է պորտուգալացի մի զույգի պատմությունը, որը հիշարժան է դարձել փեսացուի անակնկալ արարքով:

Այսպես՝ Ջեֆերսոնը և Ջեսիկան եկեղեցում էին, երբ հանկարծ փեսացուն խոստովանեց, որ սիրում է մեկ ուրիշին:
Բոլոր հյուրերը ցնցված էին:
Ջեֆերսոնը չէր պատրաստվում լքել Ջեսիկային խորանի մոտ, այլ սեր խոստովանեց ոչ միայն Ջեսիկային, այլև եկեղեցում գտնվող իր 8-ամյա աղջկան՝ Ջովանային:

Ջովանան ստիպված էր շատ սպասել, մինչև նրա մայրը կհանդիպեր իր կյանքի սիրուն: Ջեֆերսոնը չէր հանդիսանում աղջնակի կենսաբանական հայրը:

Մինչ Ջովանին լսում էր Ջեֆերսոնի անկեղծ խոստովանությունը, արցունքները հոսում էին նրա այտերով:
Այնուհետև, ի պատասխան՝ Ջովանին վերցնում է բարձրախոսը և շնորհակալություն հայտնում իր ապագա հորը:

Կարող ենք վստահաբար ասել, որ Ջեֆերսոնը՝ նրա ապագա հայրը, իսկական պաշտպան կլինի աղջնակի համար ողջ կյանքի ընթացքում:
Այս անհավանական ու զգացմունքային խոստովանությունը կարելի է լսել և տեսնել ստորև ներկայացված տեսանյութում: