Ի՞նչ են գրում ադրբեջանական թերթերը
ՀասարակությունՍարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Երեկվանից որոշ ադրբեջանական թերթեր գրում են սահմանային ծանր կռիվների մասին: Այսօր էլ գրում են իբր հայկական կողմը 5 զոհ է տվել: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս նյութերի տակ ադրբեջանցիների մեկնաբանություններից արդեն պարզ է դառնում, թե ինչքան է պրիմիտիվ քարոզչությունը զզվեցրել հասարակ մարդկանց: Մարդիկ արդեն չեն հավատում կամ կասկածանքով են մոտենում նմանատիպ լուրերին: Ինչպես ադրբեջանցի օգտատերերից մեկը գրել է` "Ղարաբաղը մեր թերթերն են հետ բերելու":