Երևանում տեղի ունեցած սպանությունը մտահոգիչ է, մանավանդ ինձ համար, քանի որ ես Ալավերդի քաղաքից եմ.Շարմազանով
ՀասարակությունԻշխող կուսակցությանը ցանկացած օրինախախտում, այդ թվում, նաև սպանություն, անհանգստացնում է, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով այսօր Երևանում տեղի ունեցած սպանությանը:
«Դեպքը մտահոգիչ է, բայց մենք իրավունք չունենք գնահատական տալ։ Այստեղ անելիք ունեն իրավապահները։ Այո, դեպքը մտահոգիչ է, մանավանդ, ինձ համար, քանի որ ես Ալավերդի քաղաքից եմ», - նշեց Է. Շարմազանովը:
Նա հորդորեց սպասել իրավապահների քննության ավարտին: