Պայթյուններ Թաիլանդում. տուժածներ կան
HeaderՍեպտեմբերի 14-ին Թաիլանդի հարավում Յալլա սահմանամերձ նահանգում 2 պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկություններով՝ 1 մարդ զոհվել է, առնվազն 18 մարդ վնասվածքներ ստացել:
«ՌԻԱ Նոոստի»-ն հայտնում է, որ նույն նահանգի Քաբանգ շրջանում 3 ինքնաշեն ռումբ է պայթել, սակայն վաղ առավոտյան ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած առաջին պայթյունի հետեւանքով մարդիկ չեն վնասվել, փլուզվել է միայն էլեկտրահաղորդման գծերի սյունը: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել առաջինից ոչ հեռու՝ ոստիկանական տեղամաս տանող ճանապարհին, որով այդ պահին ընթանում էր ականզերծողներով փիքափը, որն ուղեւորվում էր առաջին պայթյունի վայր զննում կատարելու: Վիրավորվել է 2 զինծառայող, ավտոմեքենան սաստիկ վնասվել է: Ականազերծողներին ուղեկցող ոստիկանները բջջայինով ռումբը պայթեցրած գրոհայինների հետ փոխհրաձգություն են սկսել, որի ընթացքում ոստիկաններից ոչ մեկը չի վնասվել:
Վիրավորված 2 ականազերծողներից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել նույն վայրում, որտեղ վաղ առավոտյան առաջինն էր որոտացել: Տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել ընդհանուր 17 մարդ՝ դեպքի վայրի զննում կատարող ոստիկանաններ ու ականազերծողներ, ինչպես նաեւ մի քանի քաղաքացիական անձինք: