Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակահերթ արձակած անձը, տեղեկությունների համաձայն, դիմել է փախուստի. մանրամասներ
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել էինք, քիչ առաջ Երևանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ՝ Վերնիսաժի հարևանությամբ, երկար կրակահերթից հետո մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ ևս մեկ հոգի սպանվել է։
Տարածքում շարունակվում է ուժեղացված հսկողությունը ոստիկանների կողմից, տեղում է Հայաստանի Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Ինչպես փոխանցում է մեր նկարահանող խումբը, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, կան նաև արյան հետքեր, ժամանել են նաև շտապօգնության աշխատակիցները: Կրակահերթ արձակած անձը, տեղեկությունների համաձայն, դիմել է փախուստի:
Մանրամասները՝ քիչ անց :

