Կրակոցներ Երեւանի կենտրոնում. կա զոհ եւ վիրավորներ (ֆոտո)
ՀասարակությունՔիչ առաջ Երեւանի կենտրոնում կրակոցներ են հնչել: Կրակոցները հնչել են Վերնիսաժի հարեւանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ, ինչի հետեւանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի ընկած է խոտածածկ տարածքում։
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ծառի տակ ընկած է մարմին, նաեւ ինքնաձիգ ու մի հրացան:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահին դեպքի վայրում են, մանրամասներ կհայտնեն ավելի ուշ: