Թուրքիայի վարչապետը կոչ է արել պահպանել կապը Ղրիմի թաթարների հետ
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ կոչ է արել պահպանել կապը Ղրիմի թաթարների հետ` մեկուսացումից խուսափելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Ուկրաինայի ճգնաժամը ցույց է տալիս` որքան փխրուն է Եվրոպայում անվտանգությունն ու կայունությունը: Ուկրաինային պետք է աջակցել, որպեսզի նա կարողանա ավելի լավ ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը: Ձեռք մեկնելով Ուկրաինային` մենք չպետք է մոռանանք Ղրիմի ժողովրդի տառապանքների մասին։ Ղրիմի անօրինական միացումը չի կարող ընդունվել: Ղրիմի թաթարների հետ կապը պահպանելը և նրանց մեկուսացումը կանխելը կարևոր են այս պարագայում»,- նշել է Դավութօղլուն:
2014 թվականի մարտին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին: