Անհնար է կարդալ առանց արտասվելու. Գեղեցիկ կինն իր հետ ամեն առավոտ վազող կնոջը մի նամակ գրեց. Թմբլիկ կնոջ սիրտը պարզապես չդիմացավ, երբ նա կարդաց վերջին տողը...
LifePressMedia.am-ն ներկայացնում է մի անծանոթի նամակ՝ ուղղված հատկապես գեր մարդկանց: Նամակի բովանդակությունը ոչ միայն մտածելու տեղիք է տալիս, այլև ոգևորում է և նոր կյանք սկսելու ցանկություն առաջացնում: «Լսի՛ր, թմբլի՛կ: Այո՛, հենց դու, դու, որ փորձում ես չնկատել ինձ, երբ մենք հանդիպում ենք վազքի ժամանակ: Դու, որ չես կարողանում շարունակել վազքը վատ շնչառության պատճառով: Դու, որ առանց կանգ առնելու չես կարող 10 րոպեից ավելի վազել և կանգ ես առնում, որպեսզի ջուր կուլ տաս:
Քրտինքը քո վրայից հոսում է ինչպես առվակ, և քո վրա ոչ մի չոր հատված չկա: Դու կարծես քամված կիտրոն լինես և փորձում ես ոչ մեկի հետ չխոսել: Բայց ես ուզում եմ, որպեսզի դու իմանաս մի բան՝ դու հրաշագեղ ես: Եթե դու աչքի պոչով նայեիր ինձ, ապա չէիր կարող չնկատել այն խորը հարգանքը, որը ես տածում եմ քո նկատմամբ:
Դու փոփոխությունների հիմք դրեցիր, որոնց հասնելու ճանապարհն անգամ ինձ ես ստիպում դողալ: Այդ ճանապարհի ավարտին դու կստանաս նոր առողջություն, նոր արտաքին, ինքնավստահություն և բոլորովին նոր ազատ լինելու զգացողություն:
Քո մոտ աստիճանաբար նկատվում են փոփոխությունները: Դու այլևս չես ուզում և չես կարողանում պառկել բազմոցին, քո յուրաքանչյուր ծանր շնչառությունը հեշտացնում է հաջորդը, յուրաքանչյուր մարզում և վնասակար սնունդից հրաժարումը քեզ մոտեցնում է քո երազած լավ կարգավիճակին: