«Արքայաձոր» ռեստորանում «սալյուտի» պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ խոշոր հրդեհ է սկսվել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող Արքայաձոր ռեստորանային համալիրի հարևանությամբ խոշոր հրդեհ է սկսվել ու շատ արագ տարածվում է:
Այս պահին օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել են հրշեջ փրկարարական մի քանի մարտական հաշվարկներ, ովքեր պայքարում են կրակի տարածման դեմ, որպեսզի կարողանան մեկուսացնել: Հրդեհի վայրում հավաքվածներն ասում էին, որ կրակի պատճառը եղել է Արքայաձորում տեղի ունեցած հրավառությունը, ինչն էլ պատուհաս է դարձել մարդկանց համար: