Քենիայում 2 երեխայի անվանակոչել են Օբամայի օդանավի պատվին. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Քենիայում երկու նորածին տղայի անվանել են էյրֆորսուան (Air Force One) ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի օդանավի պատվին (Օբամայի օդանավը անվանում են Air Force One` «երկրի թիվ մեկ օդուժ»):
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ` նման տեղեկություններ են հայտնել Քենիայի լրատվամիջոցները, որտեղ Օբաման գտնվում է պաշտոնական այցով:
Հայտնի է, որ Օբամայի այցի շրջանում Կիսումու քաղաքում ծնվել է 8 երեխա, որոնցից մեկին անվանել են Էյրֆորսուան Բարաք Օբամա, մեկ այլ երեխայի` պարզապես Էյրֆորսուան:
Դրանից բացի նորածին աղջիկներին անվանել են Միշել` ԱՄՆ-ի առաջին տիկնոջ պատվին, այլ աղջիկների` Մալիա և Սաշա` Օբամաների դուստրերի պատվին:
Աղբյուրը նշում է, որ Քենիայում երեխաներին Օբամայի անունով կոչելը միտում է դարձել նրա` ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց ի վեր: Այժմ այդ երկրում կա Բարաք Օբամայի ու նրա տիկնոջ անուններով 43 երեխա:
Առայժմ ոչ ոք երեխային չի անվանել Օբամայի լիմուզինի անունով, որը կոչvում են Beast («Գազան»):