Լուսացույցների տեղակայման փոփոխություն է կատարվել Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում
Ուշադրության կենտրոնումԵրթեւեկության անվտանգության բարելավման նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ին Երեւան քաղաքի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում կկատարվեն լուսացույցների տեղակայման փոփոխություն:
Հայաստանի ՃՈ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխության արդյունքում երթեւեկելի մասի աջ կողմում տեղադրված լուսացույցները կտեղափոխվեն երթեւեկելի մասի վրա: