Պատմական պահ Բունդեսլիգայում.Խաղը սպասարկեց կին մրցավարը
ՍպորտInfosport.am-ը գրում է .
Բիբիանա Շտայնհաուսը ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայում նորամուտը նշեց գլխավոր մրցավարի պաշտոնում: 38-ամյա մրցավարը սպասարկեց Բեռլինի «Հերտայի» ու Բրեմենի «Վերդերի» միջեւ Գերմանիայի առաջնության երրորդ տուրի խաղը, որն ավարտվեց 1:1 հաշվով: Բիբիանա Շտայնհաուսը դարձավ Գերմանիայի առաջնության խաղ սպասարկած առաջին կին գլխավոր մրցավարը:
Բեռլինում կայացած հանդիպման առաջին խաղակեսից հետո «Հերտան» առջեւում էր հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո «Վերդերին» հաջողվել է խփել պատասխան գոլը:
Հիշեցնենք, որ Բիբիանա Շտայնհաուսը նախկինում աշխատել է նաեւ Գերմանիայի Գավաթի խաղերում:
Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր
«Հերտա» - «Վերդեր»՝ 1:1
Շարունակությունն՝ այստեղ