Հայաստան է ժամանում Վրաստանի փոխվարչապետը. նրան կընդունի Սերժ Սարգսյանը
HeaderԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության նախագահը։
Նույն օրը կկայանան Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: