Գերմանիայի ՆԳ նախարարն առաջարկել է կրճատել փախստականների սոցիալական նպաստները
HeaderԳերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերն առաջարկել է հավասարեցնել Գերմանիայում եւ ԵՄ այլ երկրներում ապաստան փնտրողների համար սոցիալական ծրագրերը։ ԵՄ-ի մյուս երկրների համեմատ՝ Գերմանիայում սոցիալական նպաստները շատ բարձր են, ինչը Գերմանիան միգրանտների համար ավելի գայթակղիչ է դարձնում։ Այս մասին նա ասել է Rheinische Post պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ։
Սակայն Թոմաս դե Մզյերը խոստովանել է, որ Գերմանիայում ապրելն ավելի թանկ արժե, քան ԵՄ շատ երկրներում, օրինակ՝ Ռումինիայում։
Գերմանիայի ՆԳ նախարարը նաեւ կողմ է արտահայտվել ապաստան տրամադրելու մասին միջնորդագրերը քննարկելու գործընթացի եւ ապաստան տրամադրել մերժելու պարագայում իրավական պաշտպանություն հատկացնելու դեպքում միասնական չափանիշներ սահմանելուն ։