Արտակարգ դեպք Երևանում. «կիսլորոդի» և գազի միջոցով բանկոմատ են պայթեցրել՝ հափշտակելով 3 մլն 300 հազար դրամ
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Հանրապետության 71 հասցեում տեղակայված բանկոմատը «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով թալանել են խոշոր չափի գումար։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այնտեղից հափշտակել են 3 մլն 300 հազար դրամ գումար, հիմնականում՝ 20 հազար դրամանոցներով։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: