Բաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցը Հրդեհ՝ Գյումրի քաղաքում Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասին Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարություն


Երեւան-Սեւան ավտոճանապարհի հիմնանորոգումը կավարտվի հոկտեմբերին, գուցե ավելի շուտ. նախարարություն

Հասարակություն

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երեւան-Սեւան մայրուղու հիմնանորոգվող տեղամասեր:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երեւան-Սեւան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում եւ Սեւան-Երեւան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում օգոստոսի վերջին մեկնարկած շինարարությունը շարունակվում է մեծ թափով։

Նախատեսվում էր աշխատանքները սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը, մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։

Նախարարը զրուցել է տեխհսկիչի հետ, ճշտել, թե արդյոք պարտաճանաչ կատարվում են լաբորատոր հետազոտությունները եւ հսկվում է աշխատանքների պատշաճ իրականացումը։

Հիմնանորոգվող առաջին հատվածում աշխատում են «Ճանապարհ» ընկերության ճանապարհաշինարարները։ Հիմնականում ավարտված են ֆրեզավորման աշխատանքները, շուտով կսկսվեն հարթեցնող շերտի տեղադրման եւ ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես այստեղ, այնպես էլ շինարարության մյուս հատվածներում երթեւեկությունը ժանանակավորապես կազմակերպված է ճանապարհահատվածի հանդիպակաց ուղղությամբ:

Նախարարը դիտարկել է նաեւ երկրորդ հատվածի շինարարությունը, որը հանձնարարված է «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությանը։ Այստեղ արդեն ավարտվել են ֆրեզավորման աշխատանքները, փռվել է հարթեցնող շերտ, որոշ հատվածներում դրվել է նաեւ ասֆալտի 5սմ-անոց շերտը։

Ճանապարհաշինարարները նշված հատվածում զուգահեռաբար նաեւ ճանապարհն են  կահավորում` տեղադրելով նոր մետաղական արգելափակոցներ։

Հիմնանորոգվող վերջին հատվածում «Սուարդի» ընկերությունն է աշխատում։ Այստեղ ընթանում են ֆրեզավորման աշխատանքները։ Նախարարը նկատել է, որ, անվտանգության չափանիշները հաշվի առնելով, Սեւան-Երեւան ուղղությամբ եւս անհրաժեշտ է փակել ճանապարհը եւ սահմանել երթեւեկության նոր կարգ։

Տեխհսկիչ Դավիթ Հովսեփյան խոսքով` աշխատանքների ընթացքը բավարար է, որոշ հատվածներում նույնիսկ գերազանց, պահպանվում են պահանջվող որակական բոլոր չափորոշիչները։

Հիմնանորոգման ծրագիրն ամբողջությամբ նախատեսված է ավարտել հոկտեմբերին, սակայն, հաշվի առնելով աշխատանքի բարձր տեմպը, կանխատեսվում է, որ շինաշխատանքները ավարտին կհասցվեն պայմանագրի ժամկետից շուտ։

Ինչու էր Վահան Տերյանը սովորում վրացերենՍյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կանԱրագածի տարածաշրջանում ձյուն է տեղումՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱդրբեջանը հայ մարզիկների դեմ բողոք է ներկայացրել ՄՕԿ՝ «Արցախ» երաժշտական ստեղծագործության պատճառովԼուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՀամայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքերՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրու 3 տների տանիքներում բռնկված հրդեհըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԶոհվել է Հայկ ԳասպարյանըԴոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն ևս թանկացել էԲաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցըՀրդեհ՝ Գյումրի քաղաքում Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներինՇղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107»Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրենԻսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասինԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանՊայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՔաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունՎրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը
Ամենադիտված