Ռուսաստանցի դիվանագետների հետ կատարվողի հետեւում կանգնած են ԱՄՆ հատուկ ծառայությունները . ՌԴ ԱԳՆ
HeaderԱյն ամենի հետեւում, ինչ հիմա տեղի է ունենում ռուսաստանցի դիվանագետների հետ, կանգնած են նաեւ ամերիկյան հատուկ ծառայությունների եւ անմիջապես ՀԴԲ-ի աշխատակիցները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան :
Նա նշել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ղեկավարության միասնական ամբողջական օրակարգի բացակայության մասին: «Այս շաբաթ շատ խոսվեց խուզարկությունների մասին, որոնք, ինչպես մենք ենք հասկանում, նախաձեռնել էր Հետաքննությունների դաշնային բյուրոն: Ի դեպ, հնարավոր է, որ խնդիրը հենց այստեղ է թաքնված. հնարավոր է, որ Պետքարտուղարությունը ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում, եւ հնարավոր է, ինչը լսում ենք ճեպազրույցների ժամանակ, դրանք միանգամայն անկեղծ հայտարարություններ են, սակայն հնարավոր է՝ խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ն միասնական ամբողջական օրակարգ չունի: Որովհետեւ, ըստ մեր տեղեկությունների, ինչպես մենք ենք հասկանում, այն ամենը, ինչը հիմա տեղի է ունենում ռուսաստանցի դիվանագետների հետ, այդ ամենի ետեւում կանգնած են նաեւ ամերիկյան հատուկ ծառայությունների եւ անմիջապես ՀԴԲ-ի աշխատակիցները»,- ասել է Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիվանագիտական սեփականության նկատմամբ ԱՄՆ գործողությունները կարելի է անվանել շուրջկալային զավթում :