Լուիզիանայի հրաձիգը հոգեկան շեղումներ է ունեցել
ՄիջազգայինNEWS.am-ը գրում է.
Լուիզիանայի կինոթատրոնում հրաձգություն արձակած Ջոն Ռասել Հաուզերը հոգեկան շեղումներ է ունեցել, հայտնում է Reuters-ը:
59-ամյա տղամարդն ավելի վաղ հոսպիտալացվել էր հոգեբուժական օգնություն ստանալու համար: Ինչպես նշում են իշխանությունները, Հաուզերը զենքը գնել էր օրինական ճանապարհով:
Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործության դրդապատճառները հայնտի չեն, փոխանցում է Gazeta-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիզիանայի կինոթատրոնում հրաձգություն կազմակերպած Ռասել Հաուզերը ագրեսիվ վարք է դրսեւորել նաեւ նախկինում, եւ նրանից վախենում էին անգամ հարազատները: 2008թ. նրան մեղադրել էին ընտանեկան բռնության մեջ: