Պակիստանում հեղեղի զոհերի թիվը մոտեցել է 40-ի
ՄիջազգայինՊակիստանում հեղեղի հետեւանքով զոհվել է 39 մարդ, ավելի քան 600-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է EFE-ն՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների ազգային վարչության նեկայացուցիչ Ահմեդ Քամալին: Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհի մասին:
Քամալի խոսքով՝ հատկապես տուժել է Չիթրալի շրջանը, որտեղ զոհվել է 19 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ երկրի տարածքում տուժել է 600 մարդ, որոնց թվում՝ 231 հազար մարդ Փենջաբում եւ 300 հազարը Չիթրալում: