Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երեւանի օրերի գալա-համերգը
HeaderԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ Պետերբուրգի կառավարության եւ երեւանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի «Կապելլա» համերգասրահում կազմակերպված գալա-համերգին:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգում Երեւանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ եւ ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, դուդուկահար Նորայր Քալաշյանը եւ «Հովեր» երգչախումբը:
«Երեւանյան էսքիզներ» խորագրով գալա-համերգի շրջանակում հնչել են ջազային հայտնի կատարումներ, այդ թվում նաեւ` հայկական ջազի մոտիվներով: «Հովեր» երգչախումբն էլ հանդես է եկել Կոմիտասից մինչեւ մերօրյա հեղինակների խմբերգային կատարումներով:
Հնչած բոլոր կատարումներն արժանացել են հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու ջերմ գնահատանքին :