Դիանա Գրիգորյանը հեռանո՞ւմ է հեռուստաեթերից. Ո՞րն է պատճառը , որ սիրված uցենարիuտն իր նnր նախագիծը կիսատ է թողել և լքում է այն
LifeԲոլորս էլ լավ գիտենք, թե ինչ երկար բազմասերիանոց սերիալներ է նկարում Դիանա Գրիգորյանը, որոնք, ինչ խոսք, բարձր ռեյթինգ և դիտողականություն են ունենում, ինչպես նաև սիրվում հեռուստադիտողի կողմից: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա Դիանա Գրիգորյանն հայկական ամենառեյթինգային ու սիրված սերիալների հեղինակն է՝ անկախ նրանից, թե ինչպես եք դուք դրան վերաբերվում։
Դիանայի վերջին՝ «Առաջնորդները» սերիալը, շուտով ավարտվում է։ Դիանան հարցազրույցներից մեկում ակնարկել էր, որ նոր սերիալի վրա է աշխատում։ Հայտնի է, որ սցենարը գրված է, նկարահանման աշխատանքները սկսել են։ Սակայն շատ լուրջ խոսակցություններ կան առ այն, որ Դիանա Գրիգորյանն այն աստիճան է հոգնել բազմասերիանոց սերիալներ ստեղծելուց, որ չի ուզում շարունակել։ Ավելին՝ ասում են, որ թեև նա գրել է նոր սերիալի ամբողջ սցենարը, սակայն առաջին մի քանի սերիաների նկարահանումներից հետո հայտարարել է, որ դուրս է գալիս նախագծից ու չի շարունակելու ղեկավարել նոր սերիալի ստեղծման աշխատանքները։