Ինչ են նախընտրում հագնել երեւանցի աղջիկներն ու կանայք (Լուսանկարներ)
LifeՍեպտեմբերի սկզբից մինչ այսօր՝ սեպտեմբերի 6-ն արած մեր դիտարկումները ցույց տվեցին, որ երեւանցի աղջիկներն ու երիտասարդ կանանց մեծամասնությունը նախընտրում է տաբատ կրել (այդ թվում եւ ճղճղված):


Այսպես հինգ հարյուր հոգուց տաբատի կողմնակից է 325-ը (65 տոկոս): Երկրորդ տեղում կիսաշրջազգեստի եւ շրջազգեստի կողմնակիցներն են: Հինգարյուր երիտասարդ կանանցից 140-ը կիսաշրջազգեստով կամ շրջազգեստով էր (28 տոկոս):

Կիսատաբատի (շորտիկ) կողմնակիցներն ընդամենը յոթ տոկոս են: Նրանք հիմնականում նախընտրում են կարճ կիսատաբատները:

Ահա այսպիսին են առօրյայում մեր համաքաղաքացուհիները: Այնպես որ, եթե մեր քաղաքի հյուրերը հետո պատմեն երեւանցիների հագ ու կապից, ապա կասեն, որ երեւանցի կանայք նախընտրում են տաբատը: