Ռուսաստանը կդիտարկի Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ նոր բանաձեւը
ՄիջազգայինՌուսաստանը Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ նոր բանաձեւը կդիտարկի՝ հաշվի առնելով այն, թե որքանով է դա համապատասխանում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման մասին Մոսկվայի եւ Պեկինի «ճանապարհային քարտեզին»։ Այս մասին սեպտեմբերի 7-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը։
«Մենք Չինաստանի հետ (Հյուսիսային Կորեայի շուրջ խնդրի կարգավորման) ընդհանուր «ճանապարհային քարտեզ» ունենք։ Հետեւաբար մենք Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ նոր բանաձեւը կդիտարկենք՝ ըստ այնմ, թե որքանով է այն համապատասխանում դրա գաղափարներին»,– ընդգծել է Իգոր Մորգուլովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։